ծառայություններ
խորհրդատվություն
Մեր խորհրդատվական ծառայությունը նախատեսված է օգնել մեր հաճախորդներին գտնելու լավագույն որոշումներն և լուծումները բնակարանի կամ տան ճարտարապետության, շինարարության և ինտերիերի ձևավորման հարցում: Ծանոթացեք կամ կապ հաստատեք որակավորված ճարտարապետի կամ դիզայների հետ և իրականացրեք ձեր գաղափարները մեզ հետ: Անկախ նրանից, թե որքան բարդ է ձեր նախագիծը, դուք կստանաք ձեր խնդրին համարժեք պատասխաններ և հնարամիտ լուծումներ: Մենք պատրաստ ենք աջակցել ձեր նախագծի հաջողության հասնելու գործում:
ճարտարապետական նախագծում
Մեր թիմը աշխատում է ստեղծել յուրատիպ նախագծեր, որոնք կհամապատասխանեն մեր հաճախորդների պահանջներին: Հանդես գալով որպես ճարտարապետական ստուդիա ՝ մենք ծրագրում ենք տարբեր տեսակի և չափերի նախագծեր:Անկախ նրանից, թե դուք փնտրում եք մասնագետ, ով աշխատում է առևտրային շենքերի, գրասենյակների, մանրածախ խանութների, բնակելի շենքերի, դիզայնի իրականացման ոլորտում, մեր Ստուդիան կատարում է նշված ծառայություններից ցանկացածը: Ծրագրի նախագծման գործընթացը ներառում է շինության դիզայնի և ոճի, շրջակա ենթակառուցվածքի, տեղական ինքնակառավարման մարմինների պահանջների և այլ բաղկացուցիչ տարրերի ուսումնասիրություն: Այն ներառում է նաև շինության նպատակային օգտագործման պայմաններն և այլ էական տարրերի որոշում:
ինտերիեր դիզայն
Էսքիզ Ճարտարապետական Ստուդիան առաջարկում է տան և գրասենյակի ինտերիերի ձևավորման մի շարք ծառայություններ: Յուրաքանչյուր նախագիծ եզակի է, լինի պարզ ձևավորում պահանջող բնակարան, թե հագեցած ճարտարապետություն, մենք պատրաստակամ սպասում ենք նախագծի ցանկացած մարտահրավերի: Դիզայնի ծառայությունները մատուցվում են ձեր պահանջներին, նշված ժամկետներին և բյուջեին համապատասխան: Մենք կարող ենք ցանկացած տարածք փոխակերպել հարմարավետ միջավայրի: Դիզայնի գործընթացը կարող է ներառել մի շարք քայլեր, որոնց սահուն իրագործմանը հետևում են մեր որակավորված մասնագետները: Դա ներառում է նախագշի հայեցակարգային մշակում, տարածության պլանավորում, տեղանքի զննում, ծրագրավորում, հետազոտություն, հաճախորդների հետ շփում, շինարարության կառավարում և նախագծի իրականացում: Մենք այստեղ ենք `ստեղծելու ֆունկցիոնալ և գրավիչ միջավայր: Ճիշտ ձևավորված միջավայրը ներդաշնակության և հարմարավետության բանալին է: Դուք կարող եք հասնել այդ որակական աստիճանին ձեր սեփական տարածքում ՝ մեր մասնագիտական աջակցությամբ:
անվճար խորհրդատվություն
Պլանավորու՞մ եք վերանորոգել ձեր բնակարանը, վարսավիրանոց բացել, կամ ցանկանու՞մ եք ունենալ սեփական տուն, բայց չգիտե՞ք ինչպես սկսել: Լրացրեք այս կոնտակտային ձևը և ստացեք ձեր նախագծի անվճար էսքիզները մեր պրոֆեսիոնալ թիմի կողմից: Մենք ցանկանում ենք իմանալ մեր հաճախորդների կարիքներն ու նախասիրությունները մեր կայքի միջոցով: Այս ձևը պարունակում է դաշտեր, որոնք պահանջում են հաճախորդի անձնական տվյալները, նախագծի մանրամասները և մեր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը: Խորհրդատվության կարիք ունե՞ք: Ընտրեք ձեզ անհրաժեշտ ծառայությունը, լրացրեք ձևը և սեղմեք Ուղարկել կոճակը. օպերատիվ պատասխանը սպասել չի տա: Օգտագործելով այս հեշտ և հարմար մեթոդը `մեր հաճախորդներն հնարավորություն է ընձեռնվում ստանալ իրենց գաղափարներին և պահանջներին համապատասխան անհատական էսքիզներ:
This site is protected by reCAPTCHA and the Google Privacy Policy and Terms of Service apply.