Էսքիզ ճարտարապետական և դիզայնի ստուդիան ստեղծվել է 2021 թվականին, Հայաստանում: Այն հեռանկարային, դինամիկ ճարտարապետական և դիզայներական արվեստանոց է, որի նպատակն է գտնել նոր ճարտարապետական միջավայրի լուծումներ: Մենք ոչ միայն հաշվի ենք առնում մեր հաճախորդների պահանջներն, այլև փորձում ենք բարելավել կյանքի որակը, ինչպես նաև պահպանել յուրաքանչյուր աշխատավայրի, շինության ինքնատիպությունը: Մենք փորձում ենք տեսնել դաշտը ամբողջականորեն և հավասարակշռություն գտնել բարեկեցիկ տարածքներ ստեղծելու և հաճախորդի նախագծերի/գաղափարների/երազանքների ֆունկցիոնալ պահանջների բավարարման միջև: Էսքիզ Ճարտարապետական Ստուդիան առաջարկում է այնպիսի ճարտարապետական մոտեցում, որը միավորում է ժամանակակից տենդեցներն ու հիմնարար սկզբունքները՝ հարմարեցնելով ժամանակակից ապրելակերպին: Համոզված ենք, որ եթե բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները ներառենք մեր ճարտարապետական նախագծերում, մենք կստանանք տարածքների նոր և նորարար համադրություն, որը կբավարարի ներկայիս մարդկանց կարիքները ՝ ապահովելով դրական լուծումներ ներկա և ապագա ճարտարապետական միջավայրի համար: Մեր թիմը բաղկացած է ճարտարապետներից և դիզայներներից, ովքեր առաջարկում են բարձրորակ և յուրատիպ ծառայություններ ճարտարապետության և ինտերիերի դիզայնի ոլորտում: